Մանուչարյանը շնորհավորել է Ուրալին ու հիշել Լոկոմոտիվի հետ վերջին եզրափակիչը

10:18 16.05.2019

Հայաստանի Ազգային հավաքականի և «Ուրալի» նախկին հարձակվող Էդգար Մանուչարյանը գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում` շնորհավորելով ռուսական թիմին Ռուսաստանի Գավաթի եզրափակիչ դուրս գալու առթիվ:

«Շնորհավորում եմ «Ուրալին» եզրափակիչ դուրս գալու առթիվ .... եթե պետք լինի, ես տեղում եմ»,- կատակել է Մանուչարյանը` հիշելով Ռուսաստանի Գավաթի` 2017 թվականին «Լոկոմոտիվի» հետ կայացած եզրափակչի հայտնի դրվագը:

Այդ խաղի վերջնամասում մասսայական ծեծկռտուք էր սկսվել երկու թիմերի ֆուտբոլիստների միջև, ինչի արդյունքում Մանուչարյանը, Ֆիդլերը և «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստներ Արին ու Ջեֆերսոն Ֆարֆանը հեռացվել էին դաշտից, այնուհետև` որակազրկվել 6 խաղով:

Հիշեցնենք` «Ուրալն» այդ խաղում 0:2 հաշվով պարտություն էր կրել: Այս տարի ևս Ռուսաստանի Գավաթի եզրափակչում «Ուրալի» մրցակիցը կլինի «Լոկոմոտիվը»: Հանդիպումը կկայանա մայիսի 22-ին:

 

Share |

Լրահոս