Շիրակի ավագը 200-րդ հանդիպումն է անցկացրել թիմի կազմում

14:59 16.05.2019

«Շիրակի» 29-ամյա պաշտպան Աղվան Դավոյանը 200-րդ հանդիպումն է անցկացրել Գյումրիի թիմի կազմում` մասնակցելով Բարձրագույն խմբի 33-րդ տուրի` «Ալաշկերտի» հետ խաղին (0:1):

Այս մասին հայտնում է «Շիրակի» մամուլի քարտուղարությունը:

«Շնորհակալություն քեզ, Ավագ»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` Դավոյանը 2010 թվականից հանդես է գալիս «Շիրակի» կազմում: Հայաստանի ընթացիկ առաջնությունում մինչ օրս 27 հանդիպման է մասնակցել:

«Շիրակն» ընթացիկ առաջնությունում մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականն է զբաղեցնում` իր ակտիվում ունենալով 36 միավոր:

Աղվանը «Շիրակի» կազմում նվաճել է Հայաստանի բոլոր տիտղոսները` դառնալով երկրի չեմպիոն, գավաթակիր և սուպերգավաթակիր: 

Share |

Լրահոս

Loading...