Բաքուն մերժել է մուտքի արտոնագիր տրամադրել Արսենալի բրիտանահայ երկրպագուներին

22:45 16.05.2019

Tert.am-ը գրում է:

Ադրբեջանը մերժել է մուտքի արտոնագիր տրամադրել լոնդոնյան «Արսենալի» երկրպագու հանդիսացող Մեծ Բրիտանիայի այն քաղաքացիներին, որոնք նաև հայկական քաղաքացիություն ունեն:

Ինչպես հայտնում է Rusarminfo-ն, «զինագործների» հայկական ծագման երկրպագուները պատրաստվում էին ներկա լինել մայիսի 29-ին Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակչին, որում «Արսենալը» խաղում է «Չելսիի» դեմ:

Բրիտանական աղբյուրի հաղորդմամբ՝ ակումբը դիմել է Արտաքին գործերի նախարարություն՝ հարցում անելու, թե արդյոք հնարավոր չէ ստիպել Ադրբեջանին բացառություն անել բրիտանահայ երկրպագուների համար:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ «Արսենալը» սպասում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական երաշխիքներին Հենրիխ Մխիթարյանի անվտանգության համար՝ նրա Բաքու մեկնելու հարցը որոշելու համար:

Share |

Լրահոս

Loading...