Հռոմ. Տիմը պարտվեց մեկնարկում, Խաչանովն իմացավ հաջորդ մրցակցին

15:37 16.05.2019

Ավստրիացի թենիսիստ Դոմինիկ Տիմը Հռոմի «ATP-1000» շարքի մրցաշարում պայքարը սկսեց երկրորդ շրջանից և պարտություն կրեց:

Տիմը 2 ժամ 46 րոպե տևած պայքարում պարտվեց իսպանացի Ֆերնանդո Վերդասկոյին՝ 6-4, 4-6, 5-7 հաշվով: Հանդիպման ընթացքում Տիմի ակտիվում գրանցվեց 5 էյս, 2 կրկնակի սխալ, 3 բրեյք, իսկ Վերդասկոյի ակտիվում՝ 3 կրկնակի սխալ, 4 բրեյք-փոինթ՝ 17 հնարավորից:

Ուշագրավ է, որ վերջին ամսվա ընթացքում Դոմինիկ Տիմը գրունտային մրցաշարերում ընդամենը 2 պարտություն է կրել. նա հաղթել է Բարսելոնայի մրցաշարում, իսկ Մադրիդում հասել է կիսաեզրափակիչ:

Ֆերնանդո Վերդասկոյի հաջորդ մրցակիցը Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովն է:

Հիշեցնենք, որ Հռոմի մրցաշարի գործող չեմպիոնն իսպանացի Ռաֆայել Նադալն է, որը նախորդ խաղարկության եզրափակչում 6-1, 1-6, 6-3 հաշվով հաղթել է գերմանացի Ալեքսանդր Զվերևին:

Share |

Լրահոս