Բարտոմեու. Վալվերդեն հենց այն մարզիչն է, որը մեզ պետք է

20:13 16.05.2019

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն վերջ է դրել թիմի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի հեռանալու մասին լուրերին.

«Նա հենց այն մարզիչն է, որը մեզ պետք է: Վալվերդեն աջակցություն ունի ակումբի նախագահի և ղեկավար կազմի կողմից:Օրեր առաջ նրան հայտնել եմ այդ մասին: Նա պայմանագիր ունի և մենք գոհ ենք նրա աշխատանքից:

Մրցաշրջանը հաջող եմ համարում: Մեր հիմնական նպատակը Լա Լիգան է: Այնուհետև մտածում ենք Իսպանիայի Գավաթի և Չեմպիոնների լիգայի մասին»,- Բարտոմեուի խոսքը մեջբերում է AS-ը:

Share |

Լրահոս