Դանի Ալվեսը կարիերան կարող է շարունակել ԱՊԼ-ում

22:26 16.05.2019

Ֆրանսիական ՊՍԺ-ի պաշտպան Դանի Ալվեսը կարող է լքել փարիզյան ակումբը: 

Ըստ UOL-ի՝ 36-ամյա ֆուտբոլիստը հրաժարվել է նոր պայմանագիր կնքել փարիզցիների հետ: Բրազիլացուն չի գոհացրել նոր պայմանագրի պայմանները: Ֆուտբոլիստը ցանկացել է ստանալ պայմանագիր, որը նախատեսված կլինի երկու տարով: Իրադարձությունների նման զարգացումը թույլ է տվել, որ ֆուտբոլիստի ներկայացուցիչներն ակումբ փնտրեն ԱՊԼ-ում:

Ալվեսը բազմիցս է հայտարարել, որ ցանկանում է օրերից մի օր խաղալ Անգլիայում:

Վերջերս խաղացողը հայտարարել է, որ նոր պայմանագրի առաջարկ ստացել է ՊՍԺ-ից, սակայն ունի նաև տրանսֆերային այլ առաջարկներ:

 

Share |

Լրահոս

Loading...