Մադրիդի Աթլետիկոն մոտ է Դիբալայի տրանսֆերը ձեռք բերելուն

23:18 16.05.2019

Մադրիդի «Աթլետիկոյի» ղեկավարությունը ևս մեկ քայլ է կատարել՝ «Յուվենտուսի» ֆուտբոլիստ Պաուլո Դիբալային գնելու համար:

Gazzetta dello Sport-ը գրում է, որ մադրիդյան ակումբի ղեկավարներն արդեն կապ են հաստատել խաղացողի գործակալի հետ: «Աթլետիկոն» Դիբալայի շնորհիվ ցանկանում է փոխարինել Անտուան Գրիզմանին, որն ամռանը լքելու է թիմը:

25-ամյա արգենտինացուն մադրիդցիները պատրաստ են առաջարկել երկարաժամկետ պայմանագիր՝ տարեկան 9 մլն եվրո աշխատավարձով:

Share |

Լրահոս