Հռոմ. Ջոկովիչն ու Ֆեդերերը շարունակում են պայքարը

22:39 16.05.2019

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը խնդիրներ չի ունեցել Հռոմում անցկացվող մրցաշարի երկրորդ փուլում:

Երկու սեթում սերբ թենիսիստը հաղթել է Դենիս Շապովալովին 6:1, 6:3 հաշվով: Հանդիպումը տևել է 1 ժամ 8 րոպե: Ջոկովիչի ակտիվում է գրանցվել 1 էյս, 4 բրեյք փոինթ: Կրկնակի սխալ Նովակը թույլ չի տվել: Ջոկովիչի հաջորդ մրցակիցը կլինի Ֆիլիպ Կոլշրայբերը:


Երրորդ փուլում հաղթանակ է տարել շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը: 

Հռոմում անցկացվող «Մասթերս 1000» շարքի մրցաշարում 3-րդ համարի ներքո խաղացող թենիսիստը համառ պայքարում 2:6, 6:4, 7:6 (9:7) հաշվով հաղթել է  Բորնա Չորիչին: Անձնական դիմակայություններում շվեյցարացին հաղթում է 4:2 հաշվով:

Խաղը տևել է 2 ժամ 33 րոպե: Ֆեդերերտ 9 էյս է կատարել, 2 կրկնակի սխալ է թույլ տվել ու 2 բրեյք փոինթ իրացրել: Կիսաեզրափակչի ուղեգրի համար Ռոջերը կմրցի Ստեֆանոս Ցիցիպաս-Ֆաբիո Ֆոնինի զույգի հաղթողի հետ:

Share |

Լրահոս

Loading...