Հայաստանի հավաքականի խաղերը կցուցադրվեն մեծ էկրանների վրա. ՀՖՖ-ն ու Սինեմա Սթար-ը սկսում են համագործակցությունը

19:24 16.05.2019

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է Սինեմա Սթար կինոթատրոնների ցանցի հետ լայնամասշտաբ համագործակցության մասին: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Այսուհետև Սինեմա Սթարը կլինի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործընկերը: Հուլիսի 14-ից 27-ը Հայաստանում կայանալիք Մ-19 Եվրո-2019-ի ողջ ընթացքում Սինեմա Սթարը կլինի նաև ՀՖՖ մեդիա գործընկերը: Համագործակցության շրջանակներում նախատեսվում են համատեղ բազմաթիվ միջոցառումներ Սինեմա Սթար կինոթատրոններում և խաղային տարածքներում:

Համագործակցությունն իր մեջ ներառում է այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումների դիտումը մեծ էկրանների վրա, կիբերսպորտի մրցաշարերի անցկացում, ֆուտբոլիստների հետ շփման և տարբեր խաղերի համատեղ մասնակցության հնարավորություն և բազմաթիվ այլ անակնկալներ, որոնց մասին պարբերաբար կհայտնենք լրացուցիչ:

Share |

Լրահոս

Loading...