Պաշտոնական. Ինտերը երկարաձգել է Շկրինյարի հետ պայմանագիրը

19:28 16.05.2019

«Ինտերը» երկարաձգել է թիմի սլովակ պաշտպան Միլան Շկրինյարի հետ պայմանագիրը: Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ֆուտբոլիստի ու ակումբի միջև նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը:

24-ամյա պաշտպանը 2017 թվականին «Ինտեր» էր տեղափոխվել «Սամպդորիայից»:

Տրանսֆերի արժեքը կազմել էր 28 միլիոն եվրո: Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է Ա Սերիայի 33 խաղի, դարձել է մեկ գոլային փոխանցման հեղինակ:

Հիշեցնենք, որ Ա Սերիայի 36 տուրերից հետո «Ինտերը» 3-րդ հորիզոնականում է:

Share |

Լրահոս