Դիբալայի եղբայր. Պաուլոն միակը չէ, որ կհեռանա Յուվենտուսից

16:30 16.05.2019

«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալայի եղբայրը՝ Գուստավո Դիբալան, որը ֆուտբոլիստի գործակալն է, հայտարարել է, որ արգենտինացին մոտ է թուրինյան ակումբը լքելուն:

«Շատ մեծ է հավանականությունը, որ Պաուլոն կհեռանա: Խնդիրն այն է, որ խաղադաշտում Կրիշտիանու Ռոնալդուի կողքին ոչ ոքի մոտ ոչինչ չի ստացվում: Պաուլոն Իտալիայում իրեն լավ էր զգում, բայց ոչ հիմա: «Յուվենտուսի» մի շարք ֆուտբոլիստներ դժգոհ են, այնպես որ՝ Պաուլոն միակը չէ, որ կհեռանա»,- Գուստավո Դիբալայի խոսքը մեջբերել է Football Italia-ն:

Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Դիբալան «Յուվենտուսի» կազմում մասնակցել է 39 հանդիպման, դարձել է 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt մասնագիտացված կայքն արգենտինացու տրանսֆերը գնահատում է 100 միլիոն եվրո: Դիբալայի՝ «Յուվենտուսի» ղեկավարության հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը:

Share |

Լրահոս

Loading...