The Times. Մխիթարյանը չի մեկնի Բաքու

23:57 16.05.2019

Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Եվրոպա լիգայի եզրափակչին, որը կայանալու է մայիսի 29-ին Բաքվում:

Ինչպես գրում է The Times-ը, «Արսենալը» մտադիր է Մխիթարյանին թողնել Լոնդոնում: Ֆուտբոլիստն անվտանգության նկատառումներից ելնելով չի մեկնի Բաքու:

Աղբյուրը գրում է, որ Մխիթարյանը նախկինում ևս մի քանի անգամ չի մեկնել Ադրբեջան՝ եվրագավաթային հանդիպումների: Նախորդ տարի նա բաց է թողել ԵԼ-ի խմբային փուլում «Ղարաբաղի» հետ խաղը, իսկ 2015 թվականին «Բորուսիայի» կազմում չի մասնակցել «Գաբալայի» հետ արտագնա խաղին:

Այսօր լոնդոնյան ակումբը պաշտոնական հայտարարություն էր տարածել, որտեղ դժգոհություն էր հայտնել ԵԼ-ի եզրափակիչը՝ Ադրբեջանում անցկացնելու փաստի առթիվ:

Share |

Լրահոս