Հռոմ. Նադալն ու Ֆեդերերը մեկնարկեցին վստահ հաղթանակներով

17:19 16.05.2019

Աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը հաղթանակով է մեկնարկել Հռոմի «ATP-1000» շարքի մրցաշարում:

Երկրորդ շրջանում իսպանացին ջախջախիչ՝ 6-0, 6-1 հաշվով հաղթել է ֆրանսիացի Ժերեմի Շարդիին: Ընդամենը 1 ժամ 8 րոպե տևած հանդիպման ընթացքում Նադալի ակտիվում գրանցվել է 1 էյս, 1 կրկնակի սխալ, 5 բրեյք-փոյնթ՝ 7 հնարավորից, իսկ Շարդիի ակտիվում՝ 4 կրկնակի սխալ:

Նադալի հաջորդ մրցակիցը Վրաստանի ներկայացուցիչ Նիկոլոզ Բասիլաշվիլին է:

Վստահ հաղթանակով է մեկնարկել նաև Ռոջեր Ֆեդերերը: 37-ամյա շվեյցարացին երրորդ շրջան է դուրս եկել՝ 6-4, 6-3 հաշվով առավելության հասնելով պորտուգալացի Ժոաու Սոուզայի նկատմամբ:

1 ժամ 20 րոպե տևած հանդիպման ընթացքում Ֆեդերերի ակտիվում գրանցվել է 3 էյս, 1 կրկնակի սխալ, 2 բրեյք, իսկ Սոուզայի ակտիվում՝ 1 կրկնակի սխալ: Ֆեդերերի հաջորդ մրցակիցը խորվաթ Բորնա Չորիչն է:


Հիշեցնենք, որ Հռոմի մրցաշարի գործող չեմպիոնը Նադալն է, որը նախորդ խաղարկության եզրափակչում 6-1, 1-6, 6-3 հաշվով հաղթել է գերմանացի Ալեքսանդր Զվերևին:

Share |

Լրահոս