ՊՍԺ-ն չի պայքարի Գրիզմանի տրանսֆերի համար

21:06 16.05.2019

Ֆրանսիական ՊՍԺ-ն չի պայքարի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանի համար: Այս մասին տեղեկացնում է AS-ը:

Նշվում է, որ փարիզյան ակումբը մտադիր է ամռանը հզորացնել թիմի պաշտպանությունն ու կիսապաշտպանության կենտրոնը: Ակումբը հարձակվող կգնի այն ժամանակ, երբ թիմը լքի Էդիսոն Կավանին: Նաև հաղորդվում է, որ նույնիսկ այդ դեպքում Լիգա-1-ի չեմպիոնը շատ գումար չի ծախսի նոր ֆուտբոլիստների համար՝ ֆինանսական ֆեյր փլեյի հետ կապված խնդիրների պատճառով:

Գրիզմանն օրեր առաջ հայտարարել էր, որ մրցաշրջանի ավարտից հետո լքելու է մադրիդյան ակումբը: Ֆրանսիացու համար պայքարում ֆավորիտ է համարվում «Բարսելոնան»:

Share |

Լրահոս