Բարսելոնան անորոշ ժամանակով կորցրել է Տեր Շտեգենին

20:00 16.05.2019

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը վնասվածք է ստացել: Այս մասին հաղորդում է կատալոնական ակումբի պաշտոնական «Թվիթերը»:

27-ամյա գերմանացու մոտ աջ ծնկի խնդիրներ են ի հայտ եկել: Այդ պատճառով նա չի կարողանա մասնակցել թիմի մարզումներին: Շարք վերադառնալու ժամկետները կախված են այն բանից, թե ինչպես կընթանա վերականգնումը:

Ընթացիկ մրցաշրջանում տեր Շտեգենն ակումբային մակարդակում մասնակցել է 49 խաղի և բաց է թողել 43 գոլ: 23 խաղում կարողացել է դարպասն անառիկ պահել:

«Բարսելոնայի» հետ դարպասապահի պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի ամառ:

Share |

Լրահոս

Loading...