Զիեշը ճանաչվել է Այաքսի՝ այս մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

22:10 16.05.2019

«Այաքսի» կիսապաշտպան Հակիմ Զիեշը ճանաչվել է թիմի՝ 2018/19 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ:

Հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 26-ամյա մարոկացին Հոլանդիայի առաջնության այս մրցաշրջանում մասնակցել է 29 հանդիպման՝ դառնալով 16 գոլի ու 21 գոլային փոխանցման հեղինակ: Չեմպիոնների լիգայի 17 խաղում էլ գրանցել է 5 գոլ ուդարձել 4 գոլային փոխանցման հեղինակ:

Զիեշը հոլանդական ակումբում հանդես է գալիս 2016 թվականից: Նախկինում պաշտպանել է «Հերենվենի» և «Տվենտեի» գույները:

Share |

Լրահոս