Դե Լիգտը «որսացել է» Ամստերդամի քաղաքապետի ուղղությամբ ընթացող գարեջրի շիշը

11:42 17.05.2019

«Այաքսը» Հոլանդիայի առաջնությունում և Գավաթում տարած հաղթանակները տոնել է 100 հազար երկրպագուների հետ:

Տոնախմբության ժամանակ բեմ է բարձրացել Ամստերդամի քաղաքապետ Ֆեմկե Հալսեման, որը ցանկացել է հանդիսավոր ելույթ ունենալ: Երբ Հալսեման վերցրել է բարձրախոսը, երկրպագուներից մեկը գարեջրի տարան նետել դեպի բեմը:

Այն ընթացել է քաղաքապետի ուղղությամբ, սակայն «Այաքսի» պաշտպան և ավագ Մաթեյս դե Լիգտը հիանալի ռեակցիա է ցուցաբերել ու որսացել այն` փրկելով Հալսեմային:

Հիշեցնենք` «Այաքսն» ընթացիկ մրցաշրջանում ակումբի պատմության 34-րդ չեմպիոնական տիտղոսն է նվաճել, ինչը ռեկորդ է հանդիսանում:

Թիմը 3 միավորով գերազանցել է ՊՍՎ-ին, որն իր հերթին 18 միավորով գերազանցել է երրորդ տեղում ընթացող թիմին:

Share |

Լրահոս

Loading...