Մարաշլյանի գոլը Լոս Անջելեսին օգնել է հաղթել Դալասին

10:51 17.05.2019

MLS-ի 13-րդ տուրում «Լոս Անջելեսը» սեփական հարկի տակ ընդունել է «Դալասին» ու 2 անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը:

Տանտերերի կազմում երկրորդ գոլը հեղինակել է ուրուգվահայ հարձակվող Դիեգո Ռոսի Մարաշլյանը` աչքի ընկնելով խաղի 83-րդ րոպեին: Ի դեպ, Մարաշլյանը 5 րոպե անց փոխարինվել է:

Նշենք` «Լոս Անջելեսի» կազմում առաջին գոլը խփել է 30-ամյա մեքսիկացի հարձակվող Կառլոս Վելան, որն ավելի հայտնի է «Արսենալում» և «Ռեալ Սոսյեդադում» իր ելույթներով: Վելան MLS-ի 13 խաղում դարձել է 13 գոլի հեղինակ ու ամրապնդել առաջատարությունը ռմբարկուների պայքարում:

Երկրորդ տեղում «Լոս-Անջելես Գելաքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը (9 գոլ). ընդ որում շվեդ հարձակվողը 3 խաղ պակաս է անցկացրել:

21-ամյա Մարաշալյանի ակտիվում 7 գոլ կա անցկացրած 13 խաղում:

13 խաղից հետո «Լոս Անջելեսն» Արևելյան Կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակի առաջատարն է` 13 խաղից հետո վաստակած 30 միավորով:

Share |

Լրահոս

Loading...