Արսենալի երկրպագուները կարող են խելահեղ ակցիա իրականացնել Բաքվում` ի աջակցություն Մխիթարյանի

15:06 17.05.2019

«Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի երկրպագուները կարող են ակցիա իրականացնել Եվրոպա լիգայի` Բաքվում կայանալիք եզրափակչում «Չելսիի» հետ:

The Times-ն, ավելի վաղ հայտնել էր, որ «Արսենալը» մտադիր է Մխիթարյանին թողնել Լոնդոնում: Ֆուտբոլիստն անվտանգության նկատառումներից ելնելով չի մեկնի Բաքու:

Թվիթերյան CanonCrested խմբի երկրպագուներն առաջարկում են աջակցության ակցիա կազմակերպել, եթե Մխիթարյանն իսկապես չմեկնի Բաքու.

«Եթե Մխիթարյանը չմեկնի Բաքու, պետք է Մխիթարյանի դիմակներ ստեղծել, այն բաժանել «Արսենալի» 6 հազար երկրպագուներին, ովքեր ներկա կլինեն մարզադաշտում: Հանդպման 7-րդ և 77-րդ րոպեներին պետք է բոլորով պարզենք դիմակները»,- ասված է երկրպագուների տարածած հաղորդագրության մեջ:

Share |

Լրահոս

Loading...