Ռեալի ղեկավարությունը համաձայն չէ Զիդանի հետ Լուկայի հարցով

14:17 17.05.2019

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի և ակումբի ղեկավարների միջև տարաձայնություն է առաջացել:

Ինչպես հայտնում է Marca-ն, Զիդանն ու Պերեսը տարբեր կերպ են նայում հաջորդ մրցաշրջանում թիմի երկրորդ դարպասապահի հարցին:

Ֆրանսիացին ցանկանում է այդ դերը տալ իր որդուն` Լուկա Զիդանին, մինչդեռ ակումբում կարծում են, որ երկրորդ դարպասապահի պարտականությունները պետք է կատարի ուկրաինացի Անդրեյ Լունինը, որը ընթացիկ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Լեգանեսում»:

20-ամյա Լունինն իսպանական ակումբի կազմում 6 հանդիպման է մասնակցել ընթացիկ մրցաշրջանում, որոնցում 5 գոլ է բաց թողել ու 3 անգամ դարպասն անառիկ է պահել:

21-ամյա Լուկա Զիդանը «Ռեալի» կազմում միայն մեկ խաղի է մասնակցել ընթացիկ մրցաշրջանում: Նրա ակտիվում նաև 27 խաղ կա «Կաստիլյայի» կազմում, որոնցում նա 33 գոլ է բաց թողել:

Share |

Լրահոս

Loading...