Բարձրագույն խումբ. 33-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստը

21:36 17.05.2019

Հայաստանի Բարձրագույն խմբում կայացավ 33-րդ տուրը:

Ի տարբերություն նախորդների, այս անգամ շատ գոլեր չտեսանք: Տուրը մեկնարկեց հետնապահների անակնկալ հաղթանակներով: «Արարատը» Ռազմիկ Գրիգորյանի միակ գոլի շնորհիվ հաղթեց «Լոռիին», իսկ «Արցախը» նույն հաշվով հաղթանակի հասավ «Գանձասար-Կապանի» նկատմամբ:

Չեմպիոն «Ալաշկերտը» նույնպես 1-0 հաշվով առավելության հասավ: Խաշմանյանի թիմի մրցակիցը «Շիրակն» էր:

Տուրի կենտրոնական խաղը կայացավ Ավանի ֆուտբոլի ակադեմիայում: Առաջատար «Փյունիկը» ոչ-ոքի՝ 1-1 խաղաց «Բանանցի» հետ:

Armsport.am-ը որոշել է այս անգամ տուրի լավագույն ֆուտբոլիստ ճանաչել «Բանանցի» երիտասարդ հարձակվող Կարեն Մելքոնյանին: Երևանյան ակումբի տաղադանոր ֆուտբոլիստը «Փյունիկի» հետ խաղում խփեց իր թիմի միակ գոլը ու կարողացավ «Բանանցին» պահել չեմպիոնական մրցավազքում:

Մելքոնյանն առաջնության երկրորդ հատվածը հիանալի է անցկացնում: Պատահական չէ, որ նա հրավիրվել է Հայաստանի երիտասարդական հավաքական: Վերջին խաղերում Մելքոնյանը մի քանի անգամ աչքի է ընկել խփած գնդակով, բացի այս դարձել է թիմի առաջատարներից մեկը ու փորձում է «Բանանցին» տանել դեպի չեմպիոնություն:

 

Share |

Լրահոս

Loading...