Հռոմ. Ֆեդերերը հրաժարվել է պայքարից

19:35 17.05.2019

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերն աջ ոտքի վնասվածքի պատճառով որոշել է դադարեցնել պայքարը Հռոմի «ATP-1000» մրցաշարում:

Մրցաշարի երրորդ ռակետն այսօր քառորդ եզրափակչի շրջանակում պետք է մրցեր հույն Ստեֆանոս Ցիցիպասի հետ, սակայն հրաժարվել է կորտ դուրս գալ:

«Հիասթափված եմ, որ այսօր չեմ կարող խաղալ: Ֆիզիկական տեսանկյունից 100% պատրաստ չեմ, և թիմիս հետ խորհրդակցությունից հետո որոշվեց, որ չեմ խաղա: Հռոմն իմ սիրելի քաղաքներից է: Հույս ունեմ՝ հաջորդ տարի կվերադառնամ այստեղ»,- Ֆեդերերի խոսքը մեջբերել է մրցաշարի մամուլի ծառայությունը:

Հավելենք, որ Ստեֆանոս Ցիցիպասը կիսաեզրափակչում մրցելու է Ռաֆայել Նադալի հետ։

Share |

Լրահոս

Loading...