Կասորլան 2015 թվականից հետո առաջին անգամ հրավիրվել է Իսպանիայի հավաքական

17:40 17.05.2019

Իսպանիայի արքայական ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականի հայտացուցակը Ֆարերյան կղզիների և Շվեդիայի ընտրանիների հետ հանդիպումների համար:

Հատկանշական է, որ հավաքական է վերադարձել Սանտի Կասորլան: «Վիլյառեալի» կիսապաշտպանը 2015 թվականից հետո առաջին անգամ է կրելու ազգային հավաքականի խաղաշապիկը: Ծանր վնասվածքի պատճառով ֆուտբոլիստը 11 վիրահատություն է տարել ու բացակայել խաղադաշտից 18 ամիս.

Դարպասապահներ -  Կեպա Արիսաբալագա, Դավիդ դե Խեա, Պաու Լոպես

Պաշտպաններ -  Սերխիո Ռամոս, Խեսուս Նավաս, Դիեգո Լյորենտե, Դանի Կարվախալ, Մարիո Էրմոսո, Ինիգո Մարտինես, Խոսե Գայա, Ժորդի Ալբա, Սերժի Ռոբերտո

Կիսապաշտպաններ - Սանտի Կասորլա, Դանի Պարեխո, Ռոդրի Էրնանդես, Սերժի Բուսկետս, Ֆաբիան Ռուիս

Հարձակվողներ - Միկել Օյարսաբալ, Ռոդրիգո, Յագո Ասպաս, Ալվարո Մորատա, Մարկո Ասենսիո, Իսկո

Share |

Լրահոս

Loading...