ՖԻԴԵ-ի Գրան պրի. Լևոն Արոնյանը պարտությամբ մեկնարկեց

22:28 17.05.2019

Մոսկվայում մեկնարկած ՖԻԴԵ-ի Գրան պրի շարքի առաջին փուլի մրցաշարի 1/8 եզրափակիչի առաջին պարտիայում շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը սևերով մրցեց ռուս Յան Նեպոմնյաշչիի հետ և պարտվեց 72-րդ քայլում:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Մայիսի 18-ին կայանալիք երկրորդ պարտիայում հայ գրոսմայստերը կխաղա սպիտակ ֆիգուրներով:

Մրցաշարն անցկացվում է «նոկաուտ» համակարգով: Գրոսմայստերներն անցկացնում են 2 դասական պարտիա: Հավասար հաշվի դեպքում պայքարը կշարունակվի թայ-բրեյքում՝ արագ և կայծակնային շախմատի կանոններով:

Մրցաշարին մասնակցում են 16 շախմատիստներ:

Share |

Լրահոս

Loading...