Մոուրինյու. Մեսսին արժանի չէ Ոսկե գնդակին. նա ձախողվել է ՉԼ-ում

23:54 17.05.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարծիք է հայտնել, որ «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին արժանի չէ այս տարի նվաճել «Ոսկե գնդակը».

«Ես կասկածներ ունեմ: Ըստ իս՝ Մեսսին արժանի չէ «Ոսկե գնդակ» նվաճելուն: Նա ձախողվել է Չեմպիոնների լիգայում ու դա է հիմնական պատճառը»,- պորտուգալացու խոսքը մեջբերում է Get French Football News-ը:

Հիշեցնենք, որ կատալոնացիները ՉԼ-ի այս տարվա խաղարկությունում հասել էին մինչև կիսաեզրափակիչ, որտեղ երկու խաղի արդյունքում 4:3 հաշվով զիջել էին «Լիվերպուլին»:

 

Share |

Լրահոս

Loading...