ՄՅՈւ-ն փորձում է իրականացնել ամռան առաջին տրանսֆերը

23:16 17.05.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը կապ է հաստատել «Ֆուլհեմի» հետ՝ լոնդոնցիների կիսապաշտպան Ռայան Սեսենյոնի տեղափոխությունն իրականացնելու համար: Այս մասին գրում է Sky Sports-ը:

Ֆուտբոլիստին, որը վաղը կդառնա 19 տարեկան, իրենց թիմում են ցանկանում տեսնել նաև «Տոտենհեմը» և «Յուվենտուսը»: ՄՅՈւ-ն դեռևս միակ ակումբն է, որը կապվել է «Ֆուլհեմի» հետ: Սեսենյոնը մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ լքել ակումբը:

Կիսապաշտպանը ունի պայմանագիր մինչև 2020 թվականը և չի ցանկանում հաջորդ մրցաշրջանում հանդես գալ Չեմպիոնշիփում:

Պրեմիեր լիգայի 2018/19 մրցաշրջանում խաղացողը մասնակցել է 35 հանդիպման ու դարձել 2 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...