Օվերմարս. Խոստացել ենք Զիեշին, որ հաջող առաջարկի դեպքում կվաճառենք տրանսֆերը

20:37 17.05.2019

«Այաքսի» սպորտային տնօրեն Մարկ Օվերմարսը հայտարարել է, որ թիմի կիսապաշտպան Հակիմ Զիեշը կլքի ակումբը.

«Նա կհեռանա, երբ թոփ ակումբից առաջարկ ստանա: Զիեշի ծառայություններով հետաքրքրվում են մի շարք եվրոպական գրանդ ակումբներ՝ Չեմպիոնների լիգայում նրա ցուցադրած խաղի շնորհիվ: Մենք խոստացել ենք նրաn, որ հաջող առաջարկի դեպքում կվաճառենք տրանսֆերը»,- Օվերմարսի խոսքը մեջբերում է Mirror-ը:

Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը», «Արսենալը», «Լիվերպուլը» և «Բավարիան»:

Հավելենք, որ Զիեշը ճանաչվել էր «Այաքսի»՝ այս մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Share |

Լրահոս

Loading...