Մաուրիցիո Սարիին սպասում են Միլանում

00:41 17.05.2019

«Միլանի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոյին մրցաշրջանի ավարտից հետո կարող է փոխարինել Մաուրիցիո Սարին: Այս մասին գրում է Calciomercato-ն: 

«Չելսիի» ներկայիս գլխավոր մարզիչը «ռոսոներիները» ղեկը ստանձնելու հիմնական թեկնածուն է: «Միլանում» կարծում են, որ Սարին իդեալական թեկնածու է նրանց համար: Ակումբն արդեն կապ է հաստատել մարզչի հետ ու առաջարկել 3 տարվա պայմանագիր: Տարեկան աշխատավարձը կարող է կազմել 3 մլն եվրո: Միլանյան ակումբը պատրաստ է 60-ամյա մասնագետին տրանսֆերային ազատություն տալ:

Ա Սերիայի ավարտից երկու տուր առաջ «Միլանը» 5-րդ հորիզոնականում է:

Share |

Լրահոս

Loading...