Կասորլա. Երբեք չէի մտածի, որ իմ տառապանքները կավարտվեն հավաքական հրավիրվելով

13:16 18.05.2019

«Վիլյառեալի» կիսապաշտպան Սանտի Կասորլան խոսել է Իսպանիայի հավաքական հրավիրվելու մասին: Կասորլան թիմի հետ կնախապատրաստվի Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի՝ Ֆարերյան կղզիների (հունիսի 7) և Շվեդիայի հետ խաղերին (հունիսի 10):

«Անկեղծ ասած, մինչև հիմա չեմ հավատում, որ հրավիրվել եմ հավաքական: Իհարկե, յուրաքանչյուր ֆուտբոլիստ երազում է խաղալ իր երկրի Ազգային թիմի կազմում, բայց երկու տարի վնասվածք ունենալուց հետո դժվար էր պատկերացնել, որ նորից շանս կստանամ:

Երբեք չեմ մտածել, որ իմ բոլոր տառապանքները կավարտվեն հավաքական հրավիրվելով: Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր հավատացել են ինձ դժվար պահերին և օգնել են ինձ վերադառնալ: Հուսով եմ՝ իմ ներդրումը կունենամ հավաքականի հաջողություններում. մտադիր եմ վայելել Իսպանիայի հավաքականում անցկացրած ամեն րոպեն:

Ինչպե՞ս իմացա հավաքական հրավիրվելու մասին. թիմակիցներս ասացին: Մարզումից հետո լսեցի, թե ինչպես են վանկարկում իմ անունը, բայց չէի հասկանում՝ ինչու: Մոտեցան շնորհավորելու, ու այդ ժամանակ էլ ամեն ինչ իմացա»,- Կասորլայի խոսքերն է փոխանցում AS-ը:

34-ամյա ֆուտբոլիստն Իսպանիայի հավաքականի մարզաշապիկը վերջին անգամ կրել է 2015 թվականին՝ Անգլիայի հետ ընկերական խաղում (2:0): 

Հիշեցնենք՝ Կասորլան երկար ժամանակ բացակայում էր խաղադաշտից վնասվածքի պատճառով: 2013 թվականից ի վեր նա 10 վիրահատության է ենթարկվել:

Կարդացեք նաև

Share |

Լրահոս

Loading...