Այաքսի կազմում իր վերջին խաղում դե Յոնգը մրցավարին խնդրել է խաղը մի քանի րոպե ուշ ավարտել

13:39 18.05.2019

Հոլանդիայի առաջնության 33-րդ տուրից հետաձգված խաղը «Դե Գրաֆսհապի» հետ, որը կայացել է այս չորեքշաբթի, «Այաքսի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի համար դարձել է վերջինն ակումբի կազմում: Այս ամառ ֆուտբոլիստը 75 մլն եվրոյի դիմաց կտեղափոխվի «Բարսելոնա»:

Ինչպես հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն, «Դե Գրաֆսհապի» հետ խաղի վերջում 22-ամյա կիսապաշտպանը մոտեցել է մրցավարին ու խնդրել, որպեսզի վերջինս մի քանի լրացուցիչ րոպե ավելացնի խաղին:

Ֆուտբոլիստը բացատրել է, որ ցանկանում է հոլանդական ակումբի մարզաշապիկով հանդես գալու վերջին րոպեներն ամբողջովին վայելել: Այդ խաղում Հոլանդիայի չեմպիոնները 4:1 հաշվով հաղթանակ են տարել:

Ընթացիկ մրցաշրջանում դե Յոնգն ակումբային մակարդակում 52 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...