Գվարդիոլա. Սիթին ցանկանում է հասնել ՄՅՈւ-ի և Լիվերպուլի մակարդակին, բայց պատմությանը չես խաբի

12:37 18.05.2019

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Անգլիայի չեմպիոնական տիտղոսը նվաճելուց հետո նշել է, որ իր թիմը ցանկանում է լավագույնը դառնալ աշխարհում.

«Անհավանական բավականություն ենք զգում: Հիանալի ենք աշխատել և չենք զիջել իսկապես լավ մրցակցին:

Աշխատում ենք «Մանչեսթեր Յունայթեդի» և «Լիվերպուլի» մակարդակին հասնելու ուղղությամբ, բայց պատմությանը չես խաբի: Դա անհնար է:

Երկու հիանալի մրցաշրջան ենք անցկացրել, բայց լավագույնը դառնալու համար մենք պետք է այդ նշաձողն ավելի երկար պահենք: Մենք հանդիսանում ենք աշխարհի լավագույն ակումբներից մեկը, և դա բավական է: Շատ ուրախ ենք այդ առիթով:

Այո, մենք ձգտում ենք բարձունքին, և հնարավոր է՝ կկարողանանք 5 տարուց հասնել մեր նպատակներին»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում անգլիական ակումբի պաշտոնական կայքը:

Share |

Լրահոս

Loading...