Ազար. Երազում եմ դառնալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը

11:21 18.05.2019

«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը պատմել է ֆուտբոլային երազանքի մասին.

«Երազանքս աշխարհի լավագույն ֆուտբոլիստը դառնալն է: Դրա համար էլ ես մարզվում եմ: Երազանքը թույլ է տալիս առաջ շարժվել ու մոտիվացվել՝ նպատակին հասնելու համար»,- Ազարի խոսքերն է փոխանցում AS-ը:

Ընթացիկ մրցաշրջանում Ազարն ակումբային մակարդակում 51 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 19 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ:

Բելգիացու պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2020 թվականը: Ավելի վաղ լոնդոնյան ակումբը փորձեր էր ձեռնարկում Ազարի հետ պայմանագիրը երկարաձգելու շուրջ համաձայնության գալու համար, բայց ապարդյուն: Շշուկների համաձայն, Ազարն ամռանը կդառնա «Ռեալի» ֆուտբոլիստ:

Share |

Լրահոս

Loading...