Մոուրինյու. Հուսով եմ՝ հուլիսին վերադառնալ մարզչական աշխատանքին

13:28 18.05.2019

Պորտուգալացի հայտնի մասնագետ Ժոզե Մոուրինյուն հայտարարել է, որ հույս ունի արդեն այս ամառ վերսկսել մարրզչական կարիերան:

«Ես շատ որակներ ունեմ, ու դրանցից մեկը հարգանքն է մյուս ակումբների և նրանց ղեկավարների հանդեպ: Ես երբեք չեմ ասել, թե ինչ-որ ակումբ ցանկացել է ինձ ու կապ է հաստատել ինձ հետ:

Երբ դեկտեմբերին հեռացա «Մանչեսթեր Յունայթեդից», միանգամից որոշեցի, որ աշխատանքս ցանկանում եմ վերսկսել ամռանը: Հուսով եմ՝ հուլիսին վերադառնալ մարզչական գործունեությանն այնպիսի մի նախագծում, որն ինձ իսկապես դուր կգա»,- պորտուգալացի մասնագետի խոսքերն է փոխանցում Goal-ը:

Մոուրինյուն նախկինում մարզել է նաև «Բենֆիկան», «Լեյրիան», «Չելսին» (երկու անգամ), «Ինտերը» և «Ռեալը»: 19 տարվա աշխատանքային գործունեության ընթացքում Մոուրինյուն իր թիմերի հետ ընդհանուր առմամբ 25 տիտղոս է նվաճել:

Share |

Լրահոս

Loading...