ԶԼՄ-ներ. Ռամոսը Զիդանին խնդրել է ձեռք չբերել Պոգբային

10:19 18.05.2019

«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը դեմ է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբային ձեռք բերելուն, հայտնում է Don Balon-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, պաշտպանն ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին խնդրել է չիրականացնել այդ տրանսֆերը;

Նրա կարծիքով, դա բացասական կանդրադառնա թիմի հանդերձարանում տիրող մթնոլորտի վրա: Ռամոսը ֆրանսիացու պահվածքը համեմատել է Գարեթ Բեյլի պահվածքի հետ: Հավանական է նաև, որ Պոգբային Զիդանը շատ ավելին թույլ կտա, քան մյուսներին:

«Ռեալը» Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպանի համար պատրաստ է 150 մլն եվրո վճարել: Ընդ րում, «կարմիր սատանաները» հույս ունեն 180 մլն եվրո ստանալ:

Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա Պոգբան Անգլիայի առաջնության 35 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 13 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...