Ռեալն ամռանը մտադիր է 300 մլն եվրո ծախսել տրանսֆերների վրա

12:03 18.05.2019

«Ռեալը» կողմնորոշվել է առաջիկա ամռան տրանսֆերային բյուջեի հարցում, հայտնում է Marca-ն:

Աղբյուրի փոխանցմամբ, «Արքայական» ակումբն ամռանն իր ֆուտբոլիստների վաճառքից մտադիր է 200 մլն եվրո ստանալ: Իսկ կազմի ուժեղացման համար ակումբի ղեկավարությունը ցանկանում է ավելացնել ևս 100 մլն եվրո:

Ընդ որում նշվում է, որ այս գումարները վերջնական չեն:

Օրինակ, «Ռեալը» պատրաստ կլինի մեծացնել տրանսֆերների ծախսերը, եթե շուկայում հայտնվի ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը:

Հիշեցնենք՝ «Ռեալն» արդեն համաձայնության է եկել կիսապաշտպան Ռոդրիգոյի («Սանթոս») և պաշտպան Էդեր Միլիտաոյի («Պորտու») տրանսֆերների շուրջ: Ռոդրիգոյի համար մադրիդյան ակումբը 45 մլն եվրո կվճարի, իսկ Միլիտաոյի համար՝ 50 մլն:

ԶԼՄ-ներում նաև հաղորդվում էր, որ «Սերուցքայիններն» արդեն համաձայնեցրել են նաև «Այնտրախտի» հարձակվող Լուկա Յովիչի տրանսֆերը 60 մլն եվրոյի դիմաց:

Share |

Լրահոս

Loading...