Ֆրանսիայում մրցավարը ժամանակից շուտ ավարտել է խաղն ու իր քարտերը նվիրել ֆուտբոլիստներին

11:52 18.05.2019

Ֆրանսիացի մրցավար Յոհան Ռունսարը ֆուտբոլային խաղն անսովոր կերպով է ավարտել:

Լիգա 2-ի 38-րդ տուրի «Մետց»-«Բրեստ» (1:0) խաղի ընթացքում, որը կայացել է մայիսի 17-ին, մրցավարը հիմնական ժամանակին 5 րոպե է ավելացրել, բայց այն նախանշվածից ավելի շուտ է ավարտել:

Հիմնական ժամանակի ավարտից 3 րոպե անց նա հնչեցրել է եզրափակիչ սուլիչը, իր մոտ կանչել ֆուտբոլիստներին ու նրանց մեկական քարտ նվիրել:

Խաղի ավարտից հետո Ռունսարը խոտածածկին հատուկ սփրեյով գրել է «Շնորհակալություն»:

45-ամյա մրցավարը կարիերայի վերջին հանդիպումն է անցկացրել: Նա իր կարիերայի ընթացքում ավելի քան 600 հանդիպում է սպասարկել:

Share |

Լրահոս

Loading...