Աղբյուր. Սարին բանակցություններ է վարում Յուվենտուսի հետ

10:57 18.05.2019

«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին կարող է գլխավորել «Յուվենտուսը», հայտնում է Sportitalia-ն:

Թուրինցիներն ավելի վաղ հայտարարել էին Մասիմիլիանո Ալեգրիի հեռանալու մասին: Հաղորդվում է, որ Գոնսալո Իգուայինի հետ վերամիավորումը, որին «Չելսին» մտադիր չէ ձեռք բերել, Սարիի համար առավելություն է հանդիսանում:

Ալեգրին 2014 թվականի ամռանն է գլխավորել «Յուվենտուսը»: Վերջին 5 մրցաշրջանում թուրինցիներն անընդմեջ դարձել են Իտալիայի չեմպիոն,  ինչպես նաև երկու անգամ հասել են Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ պարտվել են իսպանական գրանդներին՝ «Բարսելոնային» 2015 թվականին (1:3) և «Ռեալին» 2017-ին (1:4):

Սարին անցած տարվա ամռանն է տեղափոխվել «Չելսի»՝ 3 տարի «Նապոլիում» անցկացնելուց հետո: Իտալացիները վերջին երկու մրցաշրջանում նվաճել են արծաթե մեդալները:

Մայիսի 29-ին «Չելսին» Եվրոպա լիգայի եզրափակչում կմրցի լոնդոնյան մեկ այլ թիմի՝ «Արսենալի» հետ:

Share |

Լրահոս

Loading...