Սարգիս Ադամյանի Հոֆենհայմը չնվաճեց ԵԼ-ի ուղեգիր

19:45 18.05.2019

Գերմանիայի Բունդեսլիգայում կայացավ վերջին տուրը:

«Հոֆենհայմը», որտեղ վերջերս տեղափոխվեց Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը, չկարողացավ նվաճել Եվրոպա լիգայի ուղեգիր: 34-րդ տուրում «Հոֆենհայմը» 2-4 հաշվով զիջեց «Մայնցին»:

Եվրոպայի լիգայի ուղեգիր տվող 7-րդ հորիզոնականը զբաղեցրեց «Այնտրախտը»: Ֆրանկֆուրտը ներկայացնող ակումբը, չնայած 1-5 հաշվով պարտվեց «Բավարիային», բայց գրավեց 7-րդ տեղը ու կխաղա Եվրոպա լիգայում:

Հավելենք, որ Բունդեսլիգայի չեմպիոնի կոչումը նվաճեց «Բավարիան»՝ 78 միավորով: Դորտմունդի «Բորուսիան» 76 միավորով զբաղեցրեց 2-րդ տեղը: Երրորդ տեղում մրցաշրջանն ավարտվեց «Լայպցիգը»:

«Իշամեղուները» վերջին տուրում 2-0 հաշվով հաղթեցին Մյունխենգլադբախի «Բորուսիային»:

Հավելենք, որ Բունդեսլիգան լքեցին «Շտուտգարտը», «Հանովերը» և «Նյուրնբերգը»:

Share |

Լրահոս

Loading...