Ալեգրի. Յուվենտուսում որոշեցին, որ ավելի լավ կլինի, եթե ես չգլխավորեմ թիմը

17:49 18.05.2019

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է թուրինյան ակումբը լքելու մասին.

«Երախտապարտ եմ ակումբի ղեկավարությանն այն ամենի համար, ինչ արել են: Շնորհակալ եմ ֆուտբոլիստներին, որոնք այս տարիների ընթացքում ինձ հետ էին: Ես լքում եմ հաղթող թիմը, որը կարող է կրկնել իր հաջողությունն Իտալիայում ու լավ ելույթներ ունենալ Չեմպիոնների լիգայում:

Մենք զրուցել ենք ակումբի ղեկավար կազմի հետ, կարծիքներ ենք հայտնել, թե ինչպես ենք տեսնում ակումբն առաջիկայում և որ դեպքում «Յուվենտուսի» գործերն ավելի լավ լինի: Այդ ամենից հետո ակումբում եկան այն եզրակացության, որ ավելի լավ կլինի, եթե ես չգլխավորեմ «Յուվենտուսը»: Անյելիի, Նեդվեդի ու Պարատիչիի հետ իմ հարաբերությունները շարունակում են հիանալի լինել: Մենք միասին են մեծացել ու հիմա ճիշտ ժամանակն է, որ հեռանամ»,- Ալեգրիի խոսքը մեջբերում է Football Italia-ն:

Share |

Լրահոս

Loading...