Իսպանիայի Գավաթը նվաճելու դեպքում Բարսելոնան տոնակատարություններ չի կազմակերպի

21:36 18.05.2019

Իսպանիայի Գավաթի խաղարկության եզրափակչում «Վալենսիային» հաղթելու դեպքում «Բարսելոնան» տոնակատարություններ, չեմպիոնական շքերթներ չի կազմակերպի։ Այս մասին հաղորդում է AS-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ նման որոշում կայացրել է կատալոնական թիմի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն։ Մարզիչն իր ֆուտբոլիստներին Գավաթի եզրափակչի հենց հաջորդ օրն արձակուրդի կուղարկի, քանի որ արդեն հունիսի 3-ին նրանք պետք է միանան ազգային ընտրանիներին՝ Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի, Ազգերի լիգայի եզրափակիչ փուլի և Ամերիկայի Գավաթի խաղարկության հանդիպումներին պատրաստվելու համար։

Հիշեցնենք, որ «Բարսելոնա»-«Վալենսիա» գավաթային եզրափակիչը կայանալու է մայիսի 25-ին, Սևիլիայի «Բենիտո Վիլյամարին» մարզադաշտում, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23։00-ին։

Share |

Լրահոս

Loading...