Բավարիան 7-րդ անգամ անընդմեջ դարձավ Բունդեսլիգայի չեմպիոն (տեսանյութ)

19:28 18.05.2019

Ավարտվեց Գերմանիայի Բունդեսլիգայի 2018/19 մրցաշրջանը, որի հաղթող դարձավ Մյունխենի «Բավարիան»:

Նիկո Կովաչի ֆուտբոլիստներն առաջնության վերջին տուրում 5-1 հաշվով հաղթեցին «Այնտրախտին»: Մյունխենցիների կազմում գոլի հեղինակ դարձան Կոմանը, Ալաբան, Սանչեշը:

«Բավարիայի» կազմում իրենց վերջին գոլը խփեցին նաև Ֆրանկ Ռիբերին և Արյեն Ռոբենը, որոնք այսօր վերջին անգամ դուրս եկան խաղադաշտ մյունխենյան ակումբի խաղաշապիկով:

Այսպիսով, «Բավարիան» 29-րդ անգամ դարձավ Բունդեսլիգայի չեմպիոն: Սա մյունխենցիների համար 7-րդ անընդմեջ չեմպիոնությունն էր:

Բունդեսլիգայում նվաճած չեմպիոնական տիտղոսների քանակով երկրորդը «Նյուրնբերգն» է՝ 9 չեմպիոնություն, երրորդը՝ Դորտմունդի «Բորուսիան», ոչը չեմպիոն է հռչակվել 8 անգամ:

Share |

Լրահոս

Loading...