Կարագեր. Եթե լինեի Լիվերպուլի փոխարեն, ապա կվերադարձնեի Կոուտինյոյին

18:05 18.05.2019

«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը կարծիք է հայտնել «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի մասին, որը ժամանակին պաշտպանել է մերսիսայդցիների գույները:

«Եթե ես լինեի «Լիվերպուլի» փոխարեն ու հնարավորություն լիներ տրամաբանական գումարի դիմաց վերադարձնել Կոուտինյոյին, ապա կանեի դա: Թիմին պակասում է նման ֆուտբոլիստ: Կա Լալանան ու Շաքիրին, սակայն բրազիլացին բոլորովին այլ ոճի խաղացող է: «Մանչեսթեր Սիթին» ունի Դավիդ Սիլվա, Դե Բրույնե, Բեռնարդո Սիլվա: «Լիվերպուլը» չունի նման կատարողներ»,- Կարագերի խոսքը մեջբերում է Liverpool Echo-ն:

Հավելենք, որ վերջերս շատ է խոսվում այն մասին, թե Կոուտինյոն մրցաշրջանի ավարտից հետո պատրաստվում է լքել «Բարսելոնան»:

Share |

Լրահոս

Loading...