Բարսելոնայի ֆուտբոլիստները դեմ են Գրիզմանի տրանսֆերին

15:09 18.05.2019

Կատալոնական «Բարսելոնան» կարող է չիրականացնել «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանի տրանսֆերը:

Diario Sport-ը գրում է, որ «կապտանռնագույնների» հանդերձարանում դժգոհ են ֆրանսիացու տեղափոխության մասին լուրերից: Կատալոնական ակումբի ֆուտբոլիստները հայտնել են ղեկավարությանը, որ դեմ են Գրիզմանի տրանսֆերին:

Առաջին հերթին դա կապվում է նրա հետ, որ նախորդ ամռանը ֆուտբոլիստը հրաժարվեց տեղափոխվել Կատալոնիա ու մեծ շոուի վերածեց այդ ամենը: Նրա պահվածքն ու վավերագրական՝ «Որոշում» ֆիլմն ընդունվեց որպես անհարգալից վերաբերմունք «Բարսելոնայի» հանդեպ:

Բացի այդ, Մեսսին թիմակիցներին հայտնել է, որ չի զրուցել Գրիզմանի հետ, ինչի մասին խոսում էին ԶԼՄ-ները: «Կապտանռնագույնների» առաջատարները նաև կարծում են, որ Գրիզմանը պետք չէ թիմին նախ որպես անհատականություն, այնուհետև նաև որպես ֆուտբոլիստ: Նրանք կարծում են, որ հարձակվողը տեղ չի ունենա թիմում:

Diario Sport-ը հայտնում է, որ ակումբի ղեկավար կազմը դեռևս վերջնական որոշում չի կայացրել:

Share |

Լրահոս

Loading...