Հռոմ. Ջոկովիչը դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)

14:06 18.05.2019

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը կարողացել է դուրս գալ Հռոմում անցկացվող մրցաշարի կիսաեզրափակիչ:

1/4 եզրափակչում սերբ թենիսիստը հաղթել է Խուան-Մարտին դել Պոտրոյին 4:6, 7:6 (8:6), 6:4 հաշվով: Հանդիպումը տևել է 3 ժամ 4 րոպե: Ջոկովիչն իր ակտիվում է գրանցել 6 էյս, 3 կրկնակի սխալ է թույլ տվել ու 2 բրեյք փոինթ է իրացրել:

Նովակի մրցակիցը կիսաեզրափակչում կլինի արգենտինացի Դիեգո Շվարցմանը:

Կիսաեզրափակչի մյուս զույգը կազմել են Ռաֆաել Նադալը և Ստեֆանոս Ցիցիպասը:

Հավելենք, որ Հռոմի մրցաշարի գործող չեմպիոնը Նադալն է:

Share |

Լրահոս

Loading...