Կոնտեն չի վերադառնա Յուվենտուս. Թուրինում գլխավոր մարզչի այլ թեկնածու են դիտարկում

00:00 18.05.2019

Թուրինի «Յուվենտուսը» մրցաշրջանի ավարտից հետո նոր գլխավոր մարզիչ կունենա: Այսօր ակումբի պաշտոնական կայքը հայտնել էր, որ «ծեր սինյորան» լքում է Մասիմիլիանո Ալեգրին:

Corriere della Sera-ն գրում է, որ թուրինյան ակումբ չի վերադառնա Անտոնիո Կոնտեն: 49-ամյա մասնագետը համաձայնեցրել է պայմանագրի կետերը «Ինտերի» հետ ու նոր մրցաշրջանում կդառնա «ներաձուրիների» գլխավոր մարզիչը:

«Յուվենտուսը» գլխավորելու հիմնական թեկնածուն Մաուրիսիո Պոչետինոն է: Նշվում է, որ կողմերն արդեն բանակցություններ են վարել: Պոչետինոն մեկ տարվա համար պահանջել է 20 մլն եվրո աշխատավարձ:

 

Share |

Լրահոս

Loading...