Անգլիայի Սուպերգավաթի համար պայքարելու են Ման․ Սիթին և Լիվերպուլը

22:43 18.05.2019

2019 թվականի Անգլիայի Սուպերգավաթի համար խաղում մրցելու են «Մանչեսթեր Սիթին» և «Լիվերպուլը»։

Սուպերգավաթի խաղին մասնակցում են Պրեմիեր լիգայի չեմպիոնն ու երկրի գավաթակիրը, սակայն այս մրցաշրջանում երկու տիտղոսն էլ նվաճել է Խոսեպ Գվարդիոլայի թիմը։

Այսպիսով, Սուպերգավաթի համար «քաղաքայինները» կպայքարեն «Լիվերպուլի» հետ, որը Պրեմիեր լիգայում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը։

Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի ավարտված խաղարկությունում «Մանչեսթեր Սիթին» վաստակել է 98 միավոր, իսկ «Լիվերպուլը»՝ 97։ Անգլիայի Գավաթի խաղարկության եզրափակչում Գվարդիոլայի թիմն այսօր 6-0 հաշվով հաղթել է «Ուոթֆորդին»։

Share |

Լրահոս

Loading...