Ման․ Սիթին դարձավ Անգլիայի գավաթակիր՝ ջախջախելով Ուոթֆորդին (տեսանյութ)

21:55 18.05.2019

Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայացավ Անգլիայի Գավաթի խաղարկության եզրափակիչ՝ «Մանչեսթեր Սիթի»-«Ուոթֆորդ» հանդիպումը։

«Քաղաքայինները» ջախջախիչ՝ 6-0 հաշվով հաղթանակ տոնեցին և նվաճեցին հերթական տիտղոսը։ Հաշիվը 26-րդ րոպեին բացեց Դավիդ Սիլվան, իսկ խաղակեսի վերջնամասում աչքի ընկավ Ռահիմ Սթերլինգը (ըստ Անգլիայի Գավաթի պաշտոնական կայքի)։

Երկրորդ կեսում մեկական գոլ խփեցին Կևին Դե Բրույնեն և Գաբրիել Ժեզուսը, իսկ Սթերլինգն աչքի ընկավ ևս երկու անգամ՝ իր ակտիվում գրանցելով հեթ-տրիկ։

«Մանչեսթեր Սիթին» Անգլիայի գավաթակիր դարձավ 6-րդ անգամ։ Ավելի վաղ «քաղաքայիններն» այս տիտղոսը նվաճել են 1904, 1934, 1956, 1969, 2011 թվականներին։ Անգլիայի Գավաթում տոնած հաղթանակների քանակով առաջատարն «Արսենալն» է՝ 13 տիտղոս, որին հաջորդում է «Մանչեսթեր Յունայթեդը»՝ 12։

Share |

Լրահոս

Loading...