Ման․ Սիթին յուրօրինակ ցուցանիշով դարձել է Անգլիայում առաջին թիմը

23:21 18.05.2019

Արդեն տեղեկացրել ենք, որ Անգլիայի Գավաթի խաղարկության եզրափակիչ խաղում «Մանչեսթեր Սիթին» 6-0 հաշվով հաղթել է «Ուոթֆորդին»։

Խոսեպ Գվարդիոլայի թիմն այս մրցաշրջանում տնային թրեբլ է ձևակերպել՝ դառնալով Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոն, Անգլիայի գավաթակիր և Անգլիական լիգայի գավաթակիր։

Այսպիսով, «Մանչեսթեր Սիթին» տղամարդկանց առաջին թիմն է, որին հաջողվում է մեկ մրցաշրջանի ընթացքում նվաճել Անգլիայի բոլոր տիտղոսները։ 2007 թվականին նման արդյունք գրանցել է «Արսենալի» կանանց թիմը։

Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի չեմպիոնական պայքարում «քաղաքայինները» շրջանցել են «Լիվերպուլին»․ «Սիթին» վաստակել է 98 միավոր, իսկ Յուրգեն Կլոպի թիմը՝ 97։ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության եզրափակչում էլ Գվարդիոլայի ֆուտբոլիստները հաղթել էին «Չելսիին» (0-0, հետխաղյա 11-մետրանոցներ՝ 4-3)։

Share |

Լրահոս

Loading...