Հռոմ․ Նադալը հաղթեց Ցիցիպասին և դուրս եկավ եզրափակիչ

20:00 18.05.2019

Աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը դուրս է եկել Հռոմի «ATP-1000» շարքի մրցաշարի եզրափակիչ։

Կիսաեզրափակիչ փուլում իսպանացի թենիսիստը 6-3, 6-4 հաշվով վստահ հաղթանակ է տոնել հույն Ստեֆանոս Ցիցիպասի նկատմամբ։ Սա թենիսիստների 5-րդ հանդիպումն էր, և Նադալի 4-րդ հաղթանակն այս դիմակայությունում։

1 ժամ 43 րոպե տևած խաղի ընթացքում Նադալի ակտիվում գրանցվել է 1 կրկնակի սխալ, 2 բրեյք-փոյնթ՝ 4 հնարավորից, իսկ Ցիցիպասի ակտիվում՝ 7 էյս, 1 կրկնակի սխալ։

Տիտղոսի համար Նադալը պայքարելու է Նովակ Ջոկովիչ-Դիեգո Շվարցման զույգի հաղթողի հետ։

Հիշեցնենք, որ Ռաֆայել Նադալը Հռոմի «Մասթերսի» գործող չեմպիոնն է։ Նախորդ խաղարկության եզրափակչում նա 6-1, 1-6, 6-3 հաշվով հաղթել է գերմանացի Ալեքսանդր Զվերևին։

Share |

Լրահոս

Loading...