40-ամյա Պիզարոն նոր պայմանագիր կկնքի Վերդերի հետ

18:17 18.05.2019

Բրեմենի «Վերդերի» հարձակվող Կլաուդիո Պիզարոն նոր պայմանագիր կկնքի ակումբի հետ: Այս մասին տեղեկացնում է բրեմենյան ակումբի պաշտոնական կայքը:

40-ամյա խաղացողը կերկարաձգի պայմանագրի ժամկետը ևս մեկ տարով: Առաջիկա օրերին հարձակվողը պաշտոնապես կստորագրի նոր համաձայնագիրը:

Հավելենք, որ Պիզարոն Գերմանիայում է հանդես գալիս 1999 թվականից: Այս մրցաշրջանում նա մասնակցել է 25 հանդիպման՝ դառնալով 4 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...